Բիզնես դասընթացներ մարզերում
|
Բիզնես դասընթացներ մարզերում ՙՀազար մղոնանոց ճամփորդությունն անգամ սկսվում է առաջին քայլից՚: Կոնֆուցիոսի այս արտահայտությունը 5 երիտասարդի համախմμեց ընդհանուր նպատակի շուրջ: Տնտեսագետներ Մարինա Խեչումյանը, Ալեքսանդր Աբրահամյանն ու Գայանե Գրիգորյանը, իրավաբաններ Կարեն Աղաջանյանն ու Վարդուհի Խեդոյանը ԵԱԴ 5-րդ սերնդի ուսանողներ են: Ուսման սկզμնական հատվածում նրանց ոմանք միասին փոքր ծրագիր էին իրականացրել, ու մեծ նախագծի ժամանակ որոշեցին հենց նույն խմբով էլ շարունակել աշխատանքը: Խմբի ավագ դարձավ Գայանեն: 2008թ. հունիս-հուլիս ամիսներին խումը ժամանակ գտավ ու Արարատի մարզի Աշտարակ քաղաքում նախապես ընտրված 25 երիտասարդի համար անցկացրեցին ՙՁեռնարկատիրության առաջին քայլերը՚ խորագրով թրեյնինգ ծրագիր: Դպրոցի սաները հավատացած էին, որ աշխատանքի բացակայության պատճառով Հայաստանից հեռացողներին, հատկապես երիտասարդներին կարելի էր կանգնեցնել մարզերում ձեռնարկատիրության զարգացմամբ: Այս ծրագրի միջոցով նրանք նախատեսում էին աջակցել մարզային երիտասարդի ձեռնարկատիրական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին բիզնես գաղափար ունենալու կարևորությունը, կազմակերպությունների իրավաբանական տեսակները, պահանջվող պետական մուծումները, ընթացակարգերը, հարկատեսակները և այլն: Քանի որ ցանկացած կազմակերպության երկարաժամկետ հաջողությունը կախված է մրցունակ անձնակազմից, դասընթացի ընթացքում ներկայացվեց մարդկային ռեսուրսների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու կարևորությունը: Մինչև ծրագրի սկսելը ԵԱԴ-ի սաները մտավախություններ չեն ունեցել ոչ մի հարցով, քանի որ լավ են պատրաստվել: Փոխարենն ունեցել են համոզվածություն սեփական գործողություններում ու մարզային երիտասարդներին գիտելիքներով օգնելու պատրաստակամություն: Ընթացքում էլ միակ խոչընդոտը եղել է ժամանակը’ ասելու բան շատ կար, իսկ ժամանկը միշտ չի բավարարում: Վերջում թրեյնինգի մասնակիցներին հանձնվել են մասնակցության վկայականներ: Որպես անձնական ձեռքբերում խմբի անդամները համարում են նոր ընկերներին ու նոր գաղափարները. արարատցիների հետ մինչև այսօր կապի մեջ են: Ծրագրի բյուջեն կազմել է 220 հազար դրամ, որից 70 հազարը տրամադրել է Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն ՊՈԱԿ-ը’ տրանսպորտային ծախսերը հոգալու համար, մնացած 150 հազարը խմբի ներդրումն է: Աշտարակում ծրագիրը հաջողելուց հետո խումբը շարունակություն է մշակել ու նույն թեմայով թրեյնինգներ անցկացրել են նաև այլ մարզերում: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|