Բիզնես ակումբ

Բիզնես ակումբ

Դպրոցի հետաքրքիր եւ շատ օգտակար նախագծերից մեկն էլ բիզնես ակումբի կազմավորումն էր: Ակումբի հավաքների շրջանակներում մասնակիցները շաբաթական մեկ անգամ հավաքվում են դպրոցում` քննարկելու բիզնեսի ու տնտեսության հետ կապված խնդիրներ, զարգացնում բիզնես մտածողությունը, բիզնես հաղորդակցության վերաբերյալ դասընթացներ են կազմակերպում դպրոցի եւ այլ հետաքրքրված կառույցների համար, իրականացնում են վերլուծություններ: Այստեղ հավաքվում են տնտեսությամբ, բիզնեսով, տնտեսական եւ գործարար հարաբերություններով հետաքրքրված մարդիկ եւ փորձի փոխանակման միջոցով հարստացնում իրենց գիտելիքները:

Ակումբի հիմնադիր անդամներից Արման Կիրակոսյանը պատմում է. ՙՔանի որ ԵԱԴ-ի տարբեր հոսքերի շատ ներկայացուցիչներ մեծ հետաքրքրվածություն ունեին բիզնես ոլորտով, որոշեցինք ակումբ կազմակերպել: Բավականին շատ մարդիկ միացան: Ակումբի հիմնական նպատակը գիտելիքների եւ փորձի փոխանակումն է, ինչպես նաեւ ընթացքում նորություններ ներկայացնելով փորձում ենք բարձրացնել մեր, այսպես ասած, բիզնես գիտակցության մակարդակը: Ակումբի անդամների մեծամասնությունս հենց բիզնես ոլորտի ներկայացուցիչներ ենք եւ փորձում ենք կատարելագործել մեր կարողությունները: Այս ակումբում փորձում ենք բիզնես ոլորտին վերաμերող հետաքրքիր սկզբունքներ, դրույթներ, աշխատանքային նրբությունների մասին տեղեկատվություն` նաև նորություններ գտնել ու ներկայացնել` կլինեն դրանք սեմինարներ, հետաքրքիր այլևայլ նյութեր, օրենքներ եւ այլն:

Մի խոսքով` բիզնես ոլորտին առընչվող ամեն ինչ: Այդ շրջանակներում ամեն հինգշաբթի մեր ակումբի անդամներից մեկը խոսում էր ինչ-որ  թեմայի վերաբերյալ՚: Հանդիպումներին մասնակցում են ոչ միայն տնտեսագիտական, այլեւ այլ մասնագիտությունների անդամներ եւս: Հատկապես վերջիններիս համար ակումբի հավաքներին մասնակցելը բիզնես ոլորտի մասին պատկերացում կազմելու եւ բիզնես մտածելակերպի զարգացման առիթ դարձավ:

ՙԵս ինքս շատ հեռու էի բիզնես միջավայրից, բիզնես ոլորտից, եւ ինձ համար շատ հետաքրքիր էր ծանոթանալ բիզնեսի բնագավառին: Բացի հետաքրքիր լինելուց, ինձ նաեւ օգտակար է ակումբի հավաքներին մասնակցելը, քանի որ դա նաեւ թիմային աշխատանքի հիանալի փորձ է: ՚,- պատմեց ակումբի անդամ, մասնագիտությամբ պատմաբան Լիլիթ Մկրտչյանը:

Այդ հանդիպումները, մասնակիցների կարծիքով, առաջին հերթին թիմային աշխատանքի փորձառություն բերեցին: Բացի այդ ոչ մի պարտավորեցնող հանգամանք չկար, որը կստիպեր ակումբի անդամներին հավաքվել եւ տարբեր հարցեր քննարկել: Հենց սեփական կամքն ու ցկյանս ուսումնառությունն են, որ այժմ իրենց արժանի տեղն ունեն քաղաքակիրթ աշխարհում, որպես քաղաքացիական հասարակության եւ քաղաքակրթվածության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկը:

 ՙԲիզնես ակումբն ինձ, առաջին հերթին, տվեց համատեղ աշխատանքի փորձառություն: Թե ինչպես կարելի է առանց որեւէ վերահսկողության, առանց որեւէ վարձատրության, աշխատանքային պայմաններից դուրս, ուղղակի կամավորության սկզբունքով գնալ ու մասնակցել աշխատանքների, ինքդ քո առջեւ նպատակներ դնել եւ ստուգել քո պատասխանատվության աստիճանը: Շատ կարևոր էր հասկանալը, թե ինչքանով եմ պատրաստ մասնակցելու թիմային աշխատանքի, երբ ընդհանուր նպատակ է դրվում եւ աշխատում ես իրագործել այդ նպատակը: Դա շատ կարևոր է, եւ հենց դրա շնորհիվ էր, որ կարողացանք մի քանի հոգով հավաքվել ու արդեն ծրագրել գործարար հաղորդակցության թրեյնինգների ծրագիրը եւ իրկանացնել՚,- համոզված է ԵԱԴ-ի 7-րդ սերնդի շրջանավարտ Լուսինե Գիշյանը:

Առհասարակ, երբ միաժամանակ նույն վայրում հավաքվում են գիտակից մարդիկ, եւ նրանցից յուրաքանչյուրն իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է մյուսներին, արդեն ամեն մեկն իր հերթին ավելի հստակ է սկսում պատկերացնել իր հետագա անելիքներն ու ծրագրերը: Իսկ սեփական փորձն ու գիտելիքները առավել հարստացնելն ու մյուսներին փոխանցելու փորձը մարդկանց մոտ ջանասիրաμար աշխատելու եւ նույնիսկ մանրուքներին պատասխանատվությամբ վերաբերվելու սովորություն են դաստիարակում:

՚Ակումբում ելույթ ունենալն էլ սեփական ուժերի եւ կարողությունների մի յուրօրինակ փորձություն է, որը մատնանշում է բացերն ու ցույց տալիս դրանք լրացնելու ճիշտ ճանապարհը: Ակումբը մոտավորապես այսպիսի ազդեցություն է ունեցել նաեւ Օնիկ Գաբրիելյանի համար: Նրա կարծիքով. ՙԲիզնես ակումբի հանդիպումներին մասնակցելը ինձ թիմով աշխատելու, նպատակները հստակ ձեւակերպելու եւ այդ նպատակներն իրագործելու հմտություն եւ փորձառություն տվեց: Իմ կարծիքով` այն սովորեցնում է մարդուն նպատակներին հասնելու համար ջանասիրաμար աշխատել: Այսինքն` երբ կամավոր` առանց վարձատրվելու աշխատում ես ակումբային տարբերակով, դա սովորեցնում է նպատակները դարձնել իրական ծրագիր եւ այդ ծրագիրն իրագործել` անկախ բոլոր հիասթափություններից ու դժվարություններից` ինքդ քեզ ստիպելով աշխատել՚:

Բիզնես ակումբը, բացի փորձի փոխանակումից, բիզնես եւ տնտեսագիտական ոլորտի մասին նյութերի ներկայացումից, նաեւ այլ` առավել նյութական արդյունքներ էլ ունի: ՙԲիզնես ակումբի ամենամեծ ձեռքբերումներից մեկն եղավ այն, որ մինչ այդ ԵԱԴ-ն նորմալ կայքէջ չուներ, եւ մենք կարողացանք այդ կայքէջը պատրաստել: Շատ կարեւոր մի ձեռքբերում էլ այն էր, որ այդ ակումբի մասնակիցներից առանձնացավ մի խումբ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին հետագայում ծրագրերի մասնակցել: Ինձ մոտ այդ ժամանակ միտք հղացավ գործարար հաղորդակցության թրեյնինգներ կազմակերպել եւ անցկացնել: Խմբի անդամներն էլ ողջունեցին այդ մտահղացումը եւ այդպես կազմավորվեց մի թիմ, որն էլ սկսեց ծրագրել եւ իրագործել թրեյնինգների անցկացումը՚,- նշեց Արման Կիրակոսյանը:

 

 

“Բիզնես ակումբն ինձ, առաջին հերթին, տվեց փորձառություն. թե ինչպես կարելի է առանց որեւէ վերահսկողության, առանց որեւէ վարձատրության, աշխատանքային պայմաններից դուրս, ուղղակի կամավորության սկզբունքով գնալ ու մասնակցելաշխատանքների, ինքդ քո առջեւ նպատակներ դնել եւ ստուգել քո պատասխանատվության աստիճանը”:

Դպրոցի 7-րդ սերնդի շրջանավարտ Լուսինե Գիշյան՚

 

 

 

 

 

 

 

 

“Ակումμում ելույթ ունենալն էլ սեփական ուժերի եւ կարողությունների մի յուրօրինակ փորձություն է, որը մատնանշում է բացերն ու ցույց տալիս դրանք լրացնելու ճիշտ ճանապարհը”:

Դպրոցի 7-րդ սերնդի շրջանավարտ Օնիկ Գաբրիելյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

...դա սովորեցնում է նպատակները դարձնել իրական ծրագիր և այդ ծրագիրն իրագործել` անկախ բոլոր հիասթափություններից ու դժվարություններից` ինքդ քեզ ստիպելով աշխատել”:   Դպրոցի 7-րդ սերնդի շրջանավարտ Օնիկ Գաբրիելյան

 

 

 

 

 

 

 

 

Բիզնես ակումբ