Թիմային աշխատանք
|
Թիմային աշխատանքի օրենքները Յուրաքանչյուր ոք գիտի, որ թիմային աշխատանքը լավ բան է, իրականում այն էական է: Սակայն ինչպե՞ս է այն գործում իրական կյանքում: Ի՞նչն է թիմը դարձնում հաղթող: Ինչու՞ են որոշ թիմեր ուղիղ դեպի վերելք գնում, և տեսնում, թե ինչպես է իրենց տեսլականը վերածվում իրականության, մինչդեռ այլ թիմեր գնում են անորոշ ուղղությամբ: Սրանք հարցեր են, որ չեն ենթադրում պարզ պատասխաններ: Եթե այդքան հեշտ լիներ, ապա սպորտում աշխարհի չեմպիոնները կմնային իրենց դափնիների վրա և “Fortune 500-ի” ցանկը տարեցտարի չէր փոփոխվի: Թիմային աշխատանքը յուրացնելու մարտահրավերներից մեկն այն է, որ նույնիսկ մարդիկ, ում հաջողվել է իրենց թիմը գերագույն մակարդակի հասցնել, դժվարանում են մատնանշել, թե ինչն է առանձնացնում հզոր թիմին` անհատների բազմությունից, որոնք կարծես չեն կարող համախմμվել ու հասնել նման արդյունքի: ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Մեկը չափազանց փոքր թիվ է մեծության հասնելու համար ՄԵԾ ՊԱՏԿԵՐԻ ՕՐԵՆՔ Նպատակը շատ ավելի կարևոր է քան դերը ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՔ Անդամներից յուրաքանչյուրն ունի ոլորտ, որտեղ նրա ներդրումն ամենից արժեքավորն է ԷՎԵՐԵՍՏ ԼԵՌԱՆ ՕՐԵՆՔ Որքան ավելի բարդ է մարտահրավերը ու բարձր նպատակը, այնքան աճում է թիմային աշխատանքի անհրաժեշտությունը ՇՂԹԱՅԻ ՕՐԵՆՔ Թիմի ուժի վրա ազդում է նրա ամենաթույլ օղակը ԱՐԱԳԱՑՈՒՑՉԻ ԴԵՐԸ Հաղթող թիմերն ունենում են թիմային անդամ, ով հնարավոր է դարձնում ծրագրի իրականացումը ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՕՐԵՆՔ Տեսլականը ուղղորդում է թիմի անդամներին ու վստահություն ներշնչում ՓՏԱԾ ԽՆՁՈՐԻ ՕՐԵՆՔ Փտած հայացքները քանդում են թիմը ՄԻՄՅԱՆՑ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՕՐԵՆՔ Թիմի անդամները պիտի կարողանան սատարել միմյանց, երμ անհրաժեշտ է ԳՆԱՊԻՏԱԿԻ ՕՐԵՆՔ Թիմին չի հաջողվում օգտագործել իր ողջ ներուժր, երբ այն չի վճարում սահմանված գինը ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԱԿԻ ՕՐԵՆՔ Թիմը կարող է շտկումներ կատարել, երբ գիտի, թե որ մակարդակում է ինքը գտնվում ՆՍՏԱՐԱՆԻ ՕՐԵՆՔ Մեծ թիմերն ունենում են մեծ խորություն ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Թիմը կարող է բնութագրվել` համաձայն իր կողմից ողջունելի արժեքների ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՕՐԵՆՔ Փոխազդեցությունն օգնում է գործողությանը ՍԱՀՄԱՆԻ ՕՐԵՆՔ Երկու տաղանդավոր թիմերի միջև առկա տարբերությունը առաջնորդության մեջ է ԲԱՐՁՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Երբ հաղթում եք, ոչինչ չի ցավում ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐԻ ՕՐԵՆՔ Թիմում ներդրում անելը փոխհատուցվում է ժամանակի ընթացքում
|
Հետևիր մեր բլոգին |
|
|
|
|
|
|
|
Նախագծեր Առաջնորդություն |
|
|
|
|


