Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն արժե ուսումնառությունը Դպրոցում:
Դպրոցում ուսումն ԱՆՎՃԱՐ է:
Ո՞վ է ֆինանսավորում այս ծրագիրը:
Դպրոցը ֆինանսավորվում է տարբեր թե պետական (օրինակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություն), թե մասնավոր (օրինակ Դպրոցի աշխատակազմի ու շրջանավարտների սեփական ներդրումները), թե միջազգային (օրինակ ԵԱՀԿ) աղբյուրներից:
2011թ. Երիտասարդ առաջնորդների դպրոցի դասընթացները հիմնական մասը անց են կացվում Համահայկական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Ովքե՞ր են դասավանդում Ձեր դպրոցում:
Դպրոցի դասախոսական կազմում ներգրավված են հայ քաղաքական, հասարակական անվանի անձինք, ինչպես նաև առաջնորդության թեմայով մասնագիտորեն զբաղվող դասախոսներ: Անկախ նրանից, թե դասախոսը ՀՀ վարչապետն է, ՀՀ նախագահի խորհրդականը, թե հաջողության ահասած ձեռներեց կամ մասնագետ հոգեբան, ուղղվածությունը միմիայն առաջնորդական հմտություններ են: Դասախոսների վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:
Արդյո՞ք, Դուք պատրաստում եք քաղաքական առաջնորդների:
Ոչ: Մեր դպրոցը չունի քաղաքական ուղղվածություն: Մեր դասացուցակում կարող եք գտնել թե’ քաղաքական, թե’ հասարակական, թե’ բիզնես ոլորտների վերաբերյալ դասախոսություններ: Դպրոցը չունի որևէ ներքաղաքական նախապատվություն, իսկ ուսանողների մեջ մեծամասնություն են կազմում բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ: Ուսանողների քաղաքական կողմնորոշման սպեկտրը հնարավորինս լայն է:
Ինչպիսի՞ն է դպրոց ընդունվելու և ուսանելու կարգը:
Ընդունելությունը բաղկացած է մի քանի փուլից. 1. դիմում-հայտ; 2. շարադրություն; 3. հոգեբանական թեստավորում; 4. հարցազրույց: Ուսման ընթացքում կա մի քանի քննություն` ա. գրավոր, բ. բանավոր, գ. ավարտական-գործնական աշխատանք:
Ինչպե՞ս ուղղենք մեզ հետաքրքրող հարցերը:
Օգտվեք info@youngleaders.am էլեկտրոնային փոստի հասցեից:
Ի՞նչ հեռախոսահամարով կարելի է կապ հաստատել Դպրոցի հետ:
055.LEADER
Սակայն ցանկալի է հարցերն առաջին հերթին ուղղել էլեկտրոնային տարբերակներով:
Կարո՞ղ ենք նախապես իմանալ շարադրության թեման:
Ոչ: Շարադրության թեման նախապատրաստվում է հատուկ մասնագետների կողմից` ձեր դիմում-հայտի հիման վրա: Շարադրության թեման անհատական է և պարզ դառնում միայն քննության պահին` ծրարը բացելուց հետո:
Որտե՞ղ և ե՞րբ են անցկացվում դասերը:
Դպրոցը գործում է երկու մասնաշենքերում, որոնք գտնվում են քաղաքի փոքր կենտրոնում: Դասերի հիմնական մասն անց է կացվում երեկոյան ժամերին՝ 18լմ-20.30: Կուրսի ավարտական դասընթացներն անցակցվում են Ծաղկաձորում: Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դպրոցում ուսումը չխանգարի ֆորմալ ուսմանն ու աշխատանքին:
Կարելի՞ է, արդյոք, ընդունվել առանց քննության` որևէ կազմակերպության կողմից տրված հատուկ փաստաթղթով կամ էլ որպես ազատ ունկնդիր:
Ոչ: Դպրոցի ուսանողն անպայման պետք է ստանա ընդունող հանձնաժողովի անդամների մեծամասնության հավանությունը: Ազատ ունկնդիր լինելը հակասում է դպրոցի մեթոդաբանական սկզբունքներին:
Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են բաց հանդիպումներ, որոնց մասին տեղեկատվությունը տարածվում է ֆեյսբուքի մեր խմբում:
Ճի՞շտ է, որ դպրոցում կան ոչ միայն տեսական դասախոսություններ, այլև գործնական պարապմունքներ:
Այո: Դպրոցն առաջնորդվում է հատուկ մշակված մեթոդաբանությամբ: Տեսական դասախոսություններին զուգահեռ մեծ շեշտ է դրվում ուսանողների գործնական աշխատանքների, խաղերի, սիմուլյացիոն գործունեության և նման մեթոդների վրա:
Ե՞րբ է առաջիկա ընդունելությունն ու ինչպե՞ս գտնեմ դիմումի ձևը:
Առաջիկա խումբը ձևավերվելու է 2012թ. փետրվարին: Այդուհանդերձ Դուք կարող եք դիմել հենց այս պահին՝ լրացնելով օն-լայն դիմումը և գրանցվելով մեր ցանկում: Համապատասխան քանակի դիմումների կուտակումից հետո մենք կապ կհաստատենք դիմորդների հետ:
|
|