Դասընթացներ
|
Մեկամյա ուսումնառությունը Դպրոցում բաղկացած է 4 կուրսից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ նպատակներն ու ուղղվածությունը: I. Առաջին կուրսում ուսանողներն ստանում են ընդհանուր գիտելիքներ առաջնորդության տեսությունների, կառավարման վերաբերյալ, ինքնարտահայտման հնարավորություն, անցնում հոգեբանական ինքնաճանաչման ուղի: II. Երկրորդ կուրսում մատուցվում են առավել խորը գիտելիքներ, առաջնորդական ունակությունների, բանակցելու հմտությունների ձևավորման ու զարգացման վերաբերյալ, ինչպես նաև տարվում է գործնական աշխատանք խմբերում: Այս կուրսի առանձնահատկությունն աշխատանքային խմբերի ձևավորումն է, որոնց միջոցով ուսանողները հնարավորություն ունեն իրականացնել իրենց մտահղացումներն ու նախաձեռնությունները կուրսի ավարտական նախագծերի տեսքով: III. Երրորդ կուրսի դասաժամերն ուղղված են ուսանողների ծրագրերի իրականացմանն օժանդակող գիտելիքների փոխանցմանը, ինչի ընթացքում արդեն իրականացվում են այդ ծրագրերը: IV. Չորրորդ կուրսն իրենից ներկայացնում է մասնագիտական ուղղորդում յուրաքանչյուր ուսանողի հետ անհատական գործնաան աշխատանքի միջոցով, ինչպես նաև հետագա ուսանողներին առաջնորդելու հնարավորություն, որտեղ նրանք կկիրառեն ստացած գիտելիքները:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|


