Մակարդակ 1
|
Առաջին 90 օրը
ՀՀ նախագահը ստանում է 100 օր ապացուցելու իր բարձր որակները, դու ստանում ես 90 օր։ Նոր աշխատանքում քո առաջին երեք ամսվա գործողությունները մեծավ մասամբ ցույց են տալիս՝ կհասնե՞ս արդյոք հաջողության, թե՞ կձախողվես։ Նոր աշխատանքը հնարավորության պատուհան է բացում՝ ամեն ինչ սկզբից սկսելու շանս, սակայն նաև այս ժամանակաշրջանում դու վերին աստիճանի խոցելի ես: Առաջարկվող դասընթացը կօգնի քեզ թե՛ արագացնել անցումը նոր կարգավիճակի, թե՛ կանխել ձախողումը։
1. Գիտակցիր փոփոխությունը Թերևս ամենամեծ սխալը, որ կարող ես թույլ տալ, ենթադրելն է, թե այն, ինչի շնորհիվ դու հասել ես հաջողության այս փուլում, կշարունակի աշխատել քո օգտին։
2. Արագացրու քո ուսումնառությունը Նոր կազմակերպությունը ճանաչելը նման է ցնցուղից ջուր խմելուն։ Դու պետք է որոշես, թե ինչ է անհրաժեշտ քեզ սովորել ու ինչպես այդ գործընթացը կարող ես դարձնել հնարավորինս արդյունավետ։
3. Համաձայնեցրու ռազմավարությունն իրավիճակին Դու պետք է ճշգրտորեն վերլուծես իրավիճակը ու հստակեցնես այդտեղ տեղ գտած մարտահրավերներները։
4. Ապահովիր վաղ հաղթանակներ Առաջին մի քանի շաբաթների ընթացքում դու պետք է բացահայտես քո անձնական վստահելիությունը կառուցելու հնարավորությունները։
5. Բանակցիր հաջողության մասին Շատ կարևոր է, որ դու պարզես, թե ինչպես հիմնել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ քո նոր ղեկավարի հետ ու հասկանաս նրա սպասելիքները։
6. Հասիր ներդաշնակության Որքան դու բարձրանում ես քո կազմակերպությունում, այդքան ավելի շատ դու պետք է խաղաս կազմակերպության ճարտարապետի դերը։
7. Կառուցիր քո թիմը Քո կարողությունը ընտրել ճիշտ մարդկանց ճիշտ գործի համար՝ նոր պաշտոնում քո հաջողության ամենակարևոր բաղադրատարրերից են։
8. Ստեղծիր դաշինքներ Քո հաջողությունը կախված է քո կարողությունից ազդել մարդկանց վրա, որոնք դուրս են քո անմիջական վերահսկողությունից։
9. Պահպանիր բալանս Աշխատանքի փոփոխման անձնական ու մասնագիտական խառնաշփոթի մեջ մշտապես առկա են հեռանկարը կորցնելու, մեկուսանալու, սխալ հրահանգներ տալու ռիսկերը։
10. Արագացրու բոլորին Որքան ավելի արագ քեզ ուղղեն զեկույցները, այդքան ավելի կբարելավվի քո աշխատանքը։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|

