Մակարդակ 2
|
Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները /Անձի փոփոխության արդյունավետ դասընթացներ/ Աշխարհայացք – պարադիգմա/սկզբունքներ
Ուժեղ պարադիգման ոսպնյակ է, որի միջոցով մենք նայում ենք աշխարհին: Պարադիգման անբաժանելի է բնավորությունից: Ըստ էության մեր սովորույթները մեր բնավորության բաղադրիչներն են: Ինչպես ասույթն է ասում. “Գաղափարը գործողություն է ծնում, գործողությունը` սովորույթ, սովորույթը` բնավորություն, բնավորությունը` ճակատագիր”: Սովորույթները ազդեցիկ գործոններ են մեր կյանքում: Քանզի նրանք կայուն են, հաճախ ենթագիտակցության արդյունք, մշտապես և ամեն օր արտացոլում են մեր բնավորությունը, արտահայտում մեր արդյունավետությունը կամ անարդյունավետությունը Մենք մեր շարունակական գործողությունների արդյունքն ենք: Հետևապես, գերազանցությունը ոչ թե գործողություն է, այլև սովորույթ Արիստոտել “7 սովորույթների” տեսությունը - հոգեբանական մեխանիզմ չէ կամ բանաձևների համախումբ: Համահունչ բնականոն աճին նրանք առաջարկում են աստիճանական, հաջորդական և ընդգրկուն մոտեցում անհատական և միջանձնային արդյունավետության զարգացմանը` աստիճանական անցում կատարելով կախվածությունից փոխկախվածության: |
|
|
Անձնական հաղթանակ Սովորույթ 1: Եղի’ր նախաձեռնող/պրոակտիվ Անհատական երևակայության սկզբունքները Չկա ավելի քաջալերիչ երևույթ կյանքում, քան մարդուն տրված ունակությունը` բարելավել սեփական կյանքը գիտակցական ջանքերով¸Հենրի Դավիթ Թորեա 4 անգնահատելի հատկանիշներ - ինքնագիտակցություն, երևակայություն, խիղճ և անկախ կամք – որոնց շնորհիվ մեզ տրվում է մեր վերաբերմունքը, արձագանքն ու պատասխանը ընտրելու ազատություն – ունակություն` հատուկ միայն նախաձեռնող մարդկանց: Պատասխանատվություն կրիր ու մի մեղադրի հանգամանքներին ու իրավիճակներին –կարևոր չէ` անձրևում է դրսում ու թե ինչպիսի արտացոլանք ունի սոցիալական հայելին -եղիր նախաձեռնող և ստեղծիր քո “ԵՂԱՆԱԿԸ” |
|
|
Սովորույթ 2: “Սկսիր վերջնարդյունքը պատկերացնելով
… իմ արժեքներն են”: “Իմ նպատակն է …”: “… կյանքում ունեցած իմ դերերն են”: – փորձե’ք ավարտուն դարձնել այս արտահայտությունները` հիմնվելով ձեր կենտրոնների/սկզբունքների վրա, գրե’ք ձեր կյանքի սահմանադրությունը և համահունչ քայլեր ձեռնարկե’ք այն իրականացնելու համար: “Սկսիր վերջնարդյունքը պատկերացնելով” – սովորույթ պատկերացնել մեր կյանքի տեսլականը/պատկեըր, կամ պարադիգման այսօրվանից: Մեր կյանքի վերջնարդյունքի հստակ պատկերը ունենալով մեր երևակայության մեջ, թույլ կտա մեզ գործել մեր համար այդքան կարևոր սկզբունքների ներքո: |
|
|
Սովորույթ 3: Սկզբում արա առաջնայինը Անհատի կառավարման սկզբունքները Մի պահ կանգ առ ու պատասխանիր հետևյալ հարցին, -“Արդյո˚ք կա մի գործողություն /այն ես չեմ անում հիմա/ , որ պարբերաբար իրականացնելով էական փոփոխություն կբերեր իմ կյանքում”: - Այո’, դու’ք ունե’ք այդ պատասխան- շատ կարևոր գործողություն, բայց չի իրականացվում, քանի որ այն շտապ չէ: · Կիրառե’նք, “ինքնակառավարում” գործիքը – պլանավորե’նք մեր նպատակներին համահունչ. Համոզվե’նք, որ դրանք բխում են կյանքում ունեցած մեր դերերից, պլանավորված են շաբաթական գրաֆիկով, սահմանե’նք կոնկրետ օրեր դրանք իրականացնելու համար: · Մշակե’նք պատվիրարկելու մեր ունակությունը. իրականացնե’նք մեր նպատակները մարդկանց ընդգրկելով` փոխկախվածության մթնոլորտում: |
|
|
Հանրային հաղթանակ Փոխկախվածության պարադիգմա Անհնար է ընկերությունը առանց վստահության, վստահությունը` առանց ազնվության, Սամուել Ջոնսն Հիշենք` արդյունավետ փոխկախվածությունը հնարավոր է միայն ճիշտ անկախության պարագայում: Անձնական հաղթանակին հաջորդում է հանրային հաղթանակը: Հանրահաշիվը նախորդում է հաշվարկին:
Էմոցիոնալ բանկային հաշիվ Վստահության հիման վրա կառուցված հարաբերություններ Պահ տանք մեր “քաղաքավարություն”, “բարիություն”, “ազնվություն” “պահել խոստումները” ավանդները Էմոցիոնալ բանկային հաշվում և օգտվե’նք այդ “հաշվեհամարից” անհրաժեշտության դեպքում: 6 հիմնական ավանդներ 1. Հասկանանք դիմացին 2. Ուշադիր լինենք մանրուքների նկատմամբ /սակայն մի’ եղե’ք բծախնդիր/ 3. Պահենք մեր խոստումները 4. Հստակեցնենք մեր ակնկալիքները 5. Լինենք ազնիվ 6. Ներողություն խնդրենք թույլ տված սխաների համար |
|
|
Սովորույթ 4: Մտածիր հաղթանակ-հաղթանակ սկզբունքով Միջանձնային առաջնորդություն Այն տեխնիկա չէ - անհատի փոխհարաբերության բացարձակ պարադիգմա է: Այն ազնվությունից, հասունությունից ու մտածելակերպից բխող բնավորություն է. Ծնունդ` լիակատար վստահության, մարմնավորված համաձայնությամբ` արդյունավետորեն սահմանված և կառավարված ակնկալիքներով ու իրականացումներով: Հաղթանակ-հաղթանակ սկզբունքը հենք է մտքի և սրտի, որ ձգտում է հասնել փոխշահավետության մարդկային հարաբերություններում: |
|
|
Սովորույթ 5: Նախ փորձիր հասկանալ, ապա լինել հասկացված Էմպատիկ հաղորդակցության սկզբունքները Դատե’նք իրերը դիմացինի տեսանկյունից, թափանցե’նք նրա երևակայության համակարգը: Նայե’նք աշխարհին նրա պատուհանից, հասկանանք նրա աշխարհայացքն ու զգացմունքները: Էմպատիկ լսել չի նշանակում կարեկցել… Փորձե’նք հասկանալ նախքան խնդրի վերհանումը, գնահատելն ու մեկնաբանելը… |
|
|
Սովորույթ 6: Սիներգիա Ստեղծագործ համագործակցության սկզբունքը Եթե ունե’նք խնդրի լուծման միայն 2 տարբերակ` ճիշտ և սխալ, փորձե’նք գտնել նաև 3-րդ տարբերակը – աշխատե’նք Հաղթանակ-Հաղթանակ սկզբունքով և փորձե’նք Նախ Հասկանալ: Սովորաբար, կա ավելի նախընտրելի լուծում. փոխշահավետ բոլորի համար: Սիներգիա նշանակում է 1+1 հավասար է 8-ի, 16-ի և նույնիսկ 1600-ի… |
|
|
Վերականգնում Սովորույթ 7: Սրի’ր սղոցը Անհատական վերականգման հավասարակշռող սկզբունքներ Երբեմն, երբ ես մտածում եմ, թե ինչ մեծ հետևանքների են բերում մանրուքները, ես սկսում եմ մտածել, որ մանրուք գոյություն չունի… Բրյուս Բարթոն Վերականգնումը սկզբունք է – գործընթաց` շարունակական աճի և բարեփոխման, աստիճանական բարելավում – 4 բնական գործոնի` ֆիզիկական, հոգևոր, մտավոր և սոցիալ/զգացմունքային, վերականգնում: Մենք պահպանում և բարելավում ենք մեր ունեցած ամենաթանկ ռեսուրսը` մեր անհատականությունը |
|
|
“Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները” գիրքը առաջարկում է հնարավորություն և ոչ թե հրահանգներ: Հնարավորություն` ավելի լավ ինքնաճանաչման և ազդեցության, որ ունենաք այլոց նկատմամբ: Հիանալի գիրք, որ ի վիճակի է փոխել մեր կյանքը: |
|
|
|
|
|
Հռետորիկայի դասընթաց |
|

