Նախագծեր
|
Նախագծեր
Նախագծերը կազմում եմ Դպրոցի ուսումնական գործընթացի անբաժանելի մասը: Դպրոցում սովորում են ոչ միայն մտածել, քննարկել ու գեղեցիկ մտքեր արտահայտել, այլև խոսքը վերածել գործի ու իրականացնել նախագծեր: Ավելին, Դպրոցի շրջանավարտ են համարվում նրանք, ովքեր հաջողությամμ իրականացրել են իրենց ավարտական նախագիծը: Դպրոցի ուսանողների կողմից ծրագրված ու իրականացված նախագծերի շարքում կարելի է թվարկել մի շարք նախագծեր` մեկական նախագիծ ամեն ոլորտից:
Պետական Արցախյան հիմնահարցի ուսումնասիրմանն ու լուսաբանմանն ուղղված գրքույկի հայերեն ու անգելերեն լեզուներով հրապարակումն, ինչպես նաև դրա բովանդակության սեղմ ներկայացումը ՙ10 հարց, 10 պատասխան՚ ձևաչափով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով: Նույն խումբը` առաջին սերնդի ՙՍահմանագիծ՚ թիմն այժմ պատրաստվում է նույն ձևաչափով անդրադառնալ հայթուրքական հարաբերություններին: Հատկանշական է, որ թիմն աշխատանքի ընթացքում սերտորեն համագործակցել է ու համաձայնեցրել իր գրքույկի բովանդակությունը ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների հետ:
Հասարակական 2-րդ սերնդի ՙՀայ Երիտասարդ Նոր Քաղաքացի՚ նախագիծն, ուղղված էր մայրաքաղաքային ու մարզային երիտասարդության շրջանում սերմանել պետական մտածողություն: Այսօր աշխատանքային թիմն արդեն ձևավորել է ինքնուրույն մի մեծ նախագիծ, որը պահպանել է իր նախկին անունը ու այժմ հայտնի է որպես ՀԵՆՔ:
Բիզնես 5-րդ սենդի մի շարք ուսանողներ ՀՀ բոլոր մարզերում մեկ տարվա ընթացքում իրականացրեցին բիզնես ուսուցման դասընթացներ, որը ներառում էր գիտելիքների տրամադրում պետական գրանցումից ու բիզնես պլան գրելուց մինչև հաշվապահական ու հարկային դաշտի հետ աշխատանքի հմտություններ և ռազմավարական զարգացման պլանի մշակում: Ներկայումս տարվում են աշխատանքներբμիզնես դպրոցի բացման ուղղությամբ:
Կրթական 6-րդ սերնդի ներկայացուցիչները որպես իրենց ավարտական նախագիծ նախաձեռնեցին համագործակցություն Եվրոպական Միության հետ, որի արդյունքում եվրոպացի մի քանի երիտասարդ եկան Հայաստան ու մեկ տարի շարունակ անգլերենի ու ֆրանսերենի անվճար դասեր մատուցեցին 40-ից ավել հայ երիտասարդների` Դպրոցի ու գործընկեր կազմակերպությունների անդամներին: Ծրագիրը շարունակական է, և այժմ Դպրոցում անվճար մատուցվում են ֆրանսերենի ու անգլերենի դասեր: Վերջին 5 տարիների ընթացքում մեր Դպրոցի շրջանակներում իրականացվել է 30-ից ավել մեծ ու միջին նախագիծ: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|

