Հռետորիկա
|
Հ Ա Ն Ր Ա Յ Ի Ն Խ Ո Ս Ք Ամեն տարի ամերիկյան հայտնի Wall Street Journal պարբերականը հրապարակում է աշխատանքի ընդունման գործակալությունների շրջանում անցկացվող հարցման արդյունքները, որտեղ պատասխան է տրվում «Ի՞նչն է կարևոր բարձր վարձատրվող աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ»։ Ահա պատասխանների առաջին քառյակը. 89,0 % արտահայտվելու ու ելույթ ունենալու կարողություն, 86,9 % թիմային աշխատանքի ունակություն, 86,2 % ազնվություն, 84,3 % մտավոր ու վերլուծական կարողություններ։ Ազդեցիկ ելույթ ունենալն անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր ձգտում են հասնել հաջողության։ Ոչ մեկի պետք չի լինի քո հիասքանչ գաղափարը, եթե չկարողանաս այն հասցնել լսողին, պաշտպանել այն ժողովի ժամանակ ու համոզել քո աշխատակիցներին։ Շատերս ենք ականատես եղել, երբ բանավեճում պարտվել է խելացի ու արդար կողմը միայն այն պատճառով, որ միտքն արտահայտելիս կմկմում էր, խոսում անվստահ ձայներանգով, քրտնում, իսկ շունչն էլ կտրվում էր։ Ավելին, գիտնականները պարզել են, որ համոզելու գործընթացում մեր օգտագործած բառերն ունեն ընդամենը 7 % ազդեցություն, իսկ մնացածն արդեն մեր ինչպես խոսելու արդյունքն է։
Ազդեցիկ ելույթ ունենալ կարող են բոլորը։ Փոքրիկ գաղտնիքների, հատուկ վարժությունների, խաղային սիմուլյացիաների, գործնական աշխատանքների օգնությամբ մենք քեզ կսովորեցնենք ազդեցիկ ելույթ ունենալու հմտությունները։ Քո ընկերներն ու բոլոր-բոլորը արդեն մեկ ամսում կզգան փոփոխություն քո խոսքում։ Մենք քեզ կսովորեցնենք, թե ինչպես. Հաղթահարել լսարանի առջև ելույթ ունենալու հուզմունքը, Կառուցել քո պատմությունը, Ճիշտ օգտագործել ժեստերը, ձայներանգը, հայացքը, Ներգրավել լսարանը, հարստացնել խոսքը, Պատասխանել անսպասելի հարցերի։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
