Դպրոց
Համառոտ հաշվետվություն (15 մայիսի, 2006թ. – 15 օգոստոսի, 2011թ.)
Հաշվետու ժամանակաշրջանում (5 տարի). 1. Կազմակերպվել է 17 ընդունելություն, որին դիմել է ընդհանուր առմամբ 3800-ից ավելի երիտասարդ, որոնցից ընդունվել են 592-ը: · Ուսանողները 19-35 տարեկան են, տարբեր զբաղվածության` բուհերի ուսանողներից մինչև տարբեր կազմակերպությունների տնօրեններ: 2. Ներկայումս Դպրոցի սաների թիվը 281 է: · Դպրոցն ունի ուսանողական խորհուրդ, որտեղ ներկայացված են առաջին 10 սերունդները: 3. Մինչ այսօր Դպրոցն ավարտել են 52 ուսանողներ, ովքեր ընդգրկված են շրջանավարտների խորհրդում:
4. Կապ է հաստատվել ավելի քան 140 դասախոսների, փորձագետների, հասարակական ու քաղաքական գործիչների հետ, ովքեր համաձայնել են անվճար դասախոսություն կարդալ Դպրոցում: 5. Անցկացվել է ընդհանուր առմամբ 1500 դասախոսություն առաջնորդության, կառավարման, արժեքային համակարգի և այլ թեմաների վերաբերյալ: · Ուսանողները ոչ միայն ծանոթացել են առաջնորդության տեսություններին, քաղաքագիտական ուղղություններին, բիզնեսի և հասարակական աշխատանքի հիմունքներին, այլև ստացել են գործնական հմտություններ հռետորության, բանակցությունների, քարոզարշավի, աշխատանքի կազմակերպման, մարդկանց առաջնորդելու ոլորտներում: 6. Դպրոցի ուսանողներից 191-ը ներգրավված են սեփական նախաձեռնության 27 նախագծերում:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
