Հատուկ դասընթաց

Հատուկ դասընթաց

 

Առաջնորդի արդյունավետության գաղտնիքը կայանում է նրանում, որ նա հավասարապես ուշադրություն է դարձնում իր զարգացման 4 ուղղություներին, որոնք են ֆիզիկականը, սոցիալականը, մտավորն ու հոգևորը: Այլապես, մեր մարմինը դառնում է թույլ, միտքը` մեխանիկական, զգացումները` կոպտացած, ոգին` անզգամ, իսկ անձը` եսասեր: Պետք է միայն հիշել, որ ամեն օր նոր հնարավորություն է վերակերտվելու` նոր հնարավորություն լիցքավորվել, որպեսզի պատրաստ լինել ավելի բարձր  գագաթների:

Երիտասարդ առաջնորդները դպրոցը հնարավորություն է տալիս իր սաներին հավասակշռել իրենց կյանքը, որպեսզի նրանք լինեն ավելի արդյունավետ առաջնորդներ:

 

Սոցիալական (EQ). Բացի նրանից, որ մեր սաները արդեն ակտիվ են սոցիալապես, մենք անում ենք ամեն ինչ որպեսզի նրանք նախ ամուր սոցիալական կապեր հաստատեն Դպրոցի ներսում, ապա աջակցում ենք ինտեգրվել այլ ցանցեր, քանի որ մենք գիտակցում ենք, որ առաջնորդի ամենահզոր կապիտալներից մեկը սոցիալականն է:

 

Մտավոր (IQ). Առաջնորդը միշտ պետք է իր ոլորտում տիրապետի հնարավորինս շատ տեղեկատվության, ունենա վերլուծական մտածելակերպ ու լինի հարգված մասնագետ: Դպրոցն ամեն կերպ փորձում է խրախուսել իր սաներին աճելու իրենց մասնագիտության մեջ` ծանոթացնելով հայտնի մասնագետների, կազմակերպելով մասնագիտական պրակտիկա ու աջակցելով ուսմանն արտասահմանում: Բացի դա, Դպրոցում գործում են տարբեր մասնագիտացված ակումբներ (բիզնեսի, դիվանագիտության, գրքասերների և այլն), մտավարժանքի դասընթացներ ու սիմուլյացիոն խաղեր:

 

Ֆիզիկական (PQ). Առաջնորդը պետք է լինի ֆիզիկապես առողջ, ամուր, դիմացկուն ու ուժեղ: Հայաստանում գործող առաջնորդը նաև պետք է լավ տիրապետի ռազմարվեստին` հաշվի առնելով յուրահատուկ աշխարհառազմավարական իրավիճակը: Այս պատճառով, Դպրոցում գործում են արշավների ակումբը, սպորտային ակումբը, անցկացվում են տարբեր մարզական միջոցառումներ, իսկ ռազմամարզական ուղղվածության պարապմունքները սաների ամենից սիրելի հանգստի ձևերից են:

 

Հոգևոր (SQ). Իշխանությունը չեզոք է. այն չի լինում բարի կամ չար: Այն ունեցող մարդիկ են օգտագործում իշխանությունն ըստ իրենց արժեքային համակարգի: Երիտասարդ առաջնորդների դպրոցը գտնում է, որ առաջնորդը պետք է ունենա հստակ հոգևոր նկարագիր, քանի որ բարդ իրավիճակներում, ճգնաժամայն պահերին հենց հոգևորն է փրկում և հուշում ճիշտ որոշումը: Հոգևոր պատրաստությունն էական է մեծ իշխանություն ունեցող առաջնորդների համար: Այն նաև բանալի է հասկանալու ու սիրելու մարդկանց, ինչպես նաև առաջնորդելու սեփական կյանքը ճիշտ ուղղությամբ: Չպարտադրելով իր սաներին հոգևոր և ոչ մի ուղղություն, Երիտասարդ առաջնորդների դպրոցը հոգևոր ուղղվածության դասընթացներում սերտորեն համագործակցում է Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների, մասնավորապես Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ:

 

 

 

 

 

 

Հաճախ տրվող հարցեր

Նախագծեր

Ճարտասանություն

Առաջնորդություն

 

 

 

Հատուկ դասընթաց