Սպորտային ակումբ
|
Ե Ա Դ - Ս Ա “Ոչ միայն մտքով ենք առաջինն, այլ նաև` <<բազկով>>” Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Սպորտային Ակումբը /ԵԱԴ ՍԱ/ հիմնադրվել է 2010թ.-ի հուլիսի 25-ին Մհեր Սահակյանի, 9-րդ հոսք, և Համլետ Թադևոսյանի, 11-րդ հոսք, կողմից: Ակումբն առաջնորդվում է “Ասենք ո’չ ծխախոտին և գիրությանը, ասենք այո’` առողջ ապրելակերպին” նշանաբանով: ԵԱԴ Սպորտային ակումբը, ինչպես արդեն հուշում է նշանաբանը, ի սկզբանե նպատակ ուներ երիտասարդության շրջանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը: Մյուս կողմից ԵԱԴ ՍԱ-ն հնարավորություն է տալիս ԵԱԴ-ի անդամներին համատեղել առաջնորդության դասերը և ֆիզիկականն ու սպորտային վիճակի պահպանումը, այսինքն սեփական առողջությունը կոփելուն զուգահեռ երիտասարդները զարգացնում են առաջնորդ երիտասարդների համար կարևոր որակներ. խմբերի ներսում ձևավորվում և ամրապնդվում է թիմային մտածելակերպը: Նշանանաբանում տեղ գտածն իրագործելու համար ՍԱ-ի նախաձեռնողները առաջին հերթին բանակցությունների միջոցով լուծեցին մարզադաշտի հասանելիության հարցը: ԵԱԴ-ի տարբեր հոսքերի ֆուտբոլասեր սաներն ու շրջանավարտները սկսեցին ամեն կիրակի հավաքվել, ֆուտբոլ խաղալ, սպորտային ձևաչափով շփվել միմյանց հետ: Արդեն ձևավորված ավանդական հանդիպումների շարքը կայուն հիմքերի վրա դրեց նախաձեռնությունը: Այժմ կարող ենք հպարտորեն ասել, որ ձևավորվել է ԵԱԴ-ի ֆուտբոլի հավաքականը, որի անդամներն ունեն ՍԱ-ի լոգոյով սեփական մարզաշապիկները և գնդակները: Հավաքականը կայուն գործում է, պարբերաբար մասնակցում տարբեր հաստատությունների ֆուտբոլային թիմերի հետ ընկերական խաղերի, սիրողական մրցաշարերի: 2010 թ. նոյեմբերին 28-ին շախմատի տանը իրականացվեց ՍԱ-ի մյուս նախագիծը. կայացավ ԵԱԴ անդամների առաջին շախմատի առաջնությունը: Վերջինս մեծ արձագանք ունեցավ և հետաքրքրություն առաջացրեց հասարակության լայն շրջանակներում, լուսաբանվեց բազմաթիվ լրատվամիջոցների կողմից: Շախմատային հանդիպումները նույնպես ավանդույթի ուժ ստացան, ձևավորվեց նաև ԵԱԴ-ի շախմատի հավաքականը, իսկ 2011թ.-ին կազմակերպվեց և բարեհաջող կայացավ ԵԱԴ անդամների շախմատի երկրորդ առաջնությունը: Շախմատի հավաքականի անդամները նույնպես իրենց պարբերական հանդիպումներն են ունենում, մասնակցում տարբեր ընկերական հանդիպումներ, որտեղ գործում և մրցում է առաջնորդների շախմատային մտածելակերպը: ԵԱԴ ՍԱ-ի կազմակերպած 37 սպորտային միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցել են 520-ից ավելի երիտասարդներ, որոնցից լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են, ստացել տարբեր պարգևներ: Սպորտային ակումբի աշխատանքի արդյունքն արդեն իսկ ցույց է տալիս, որ ակումբի ստեղծման շնորհիվ առաջնահերթ լուծվում է աշխատանքային և կրթական ծանրաբեռնված գրաֆիկով ԵԱԴ-ի երիտասարդների առողջ ապրելակերպի ամրապնդման հարցը, ԵԱԴ-ի այս խումբը ոչ միայն քարոզում և խուրհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, այլ ինչպես տեսնում ենք, սպորտի միջոցով իրապես ապահովում է պրակտիկ հնարավորություն վերջինիս իրագործման համար:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
