Երիտասարդ դեսպաններ

Երիտասարդ դեսպաններ

2008-2009 թվականներին Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողներ Անահիտ Պարզյանի, և Անուշ Պողոսյանի, ինչպես նաև Մոնա Նազարյանի նախաձեռնությամբ ձեռնարկվեց եւ իրականացվեց ՙԵրիտասարդ Դեսպաններ՚ դպրոց նախագիծը:

ՙԵրիտասարդ Դեսպաններ՚ դպրոցի նպատակն էր անցկացնել միջոցառումներ, որոնք կնպաստեն ԵրՊԼՀ-ի ուսանողների փոխկապվածության ակտիվացմանը, արտալսարանային աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ուսանողների աշխարհահայացքի ընդլայնմանը, որոնք հնարավորություն կտային ձեւավորել ԵՊԼՀ-ն Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս պատվով ներկայացնող դեսպանների, ովքեր կնպաստեին ԵՊԼՀ-ի արտաքին կապերի ընդլայնմանը եւ նոր համագործակցությունների ձևավորմանը: Դպրոցի նպատակն էր նաեւ տարատեսակ դասախոսությունների եւ պրակտիկ աշխատանքների միջոցով դրական ազդեցություն ունենալ ուսանողների ընդհանուր դաստիարակության վրա:

Դպրոցն իր գործունեությունն իրականացնում էր երեք ուղղվածությամբ.

Առաջինը հմտություններն են, որի ժամանակ ուսանողները պետք է սովորեն տարրական հմտություններ, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարի երիտասարդին` ինչպես գրել CV, ինչպես դիմել աշխատանքի, ինչպես ներկայանալ ընդունելության (ինչ հագնել, երբ լինել տեղում, ինչի մասին խոսել, և երբ լռել), ինչպես լրացնել դիմումաձև, ինչպես է պետք ներկայանալ պետական, մշակութային եւ այլն հաստատություններ:

Երկրորդ ուղղվածությունը ընդհանուր գիտելիքներ հաղորդելու փուլն է: Թիմը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ընդհանուր գիտելիքներ թե ինչ է Եվրամիությունը, ինչ է Եվորպական ընտանիքը, ԵՄ Հարեւանության ծրագիրը, NATO, միաջգային կազմակերպությունները ՀՀ-ում, ինչ է Հասարակական Կազմակերպությունը եւ այլ թեմաների շուրջ:

Երրորդ բաժինը ՙԳործնական աշխատանքն՚ էր: Այս հատվածում մասնակիցները պետք է կարողանան մասնակցություն ցուցաբերել տարμեր կոնֆերանսների, գիտաժողովների, ծրաgրերի, փորձեն կազմակերպել միջոցառումներ ԵՊԼՀ-ում, կատարել աշխատանքներ ԵՊԼՀ-ի ամսագիրը հետաքրքիր նյութերով համալրելու, աշխատանքային առաջարկությունները կայքում զետեղելու ուղղությամբ:

Խմբակի ընդունելությունն իրակացվել է փուլային տարբերակով, հնարավորինս պատասախանատու, պատրաստակամ ուսանողների ներգրավվածությունն ապահովելու եւ ոչ պարտաճանաչներին չներառելու համար:

2008-2009թթ. Երիտասարդ դեսպաններ՚ դպրոցում սովորել են 37 ուսանող: Երիտասարդ Դեսպաններ ծրագիրն իրագործվել է 2008-2009 թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Ընդունելությունն ընթացել է 3 փուլով, որին մասնակցել են ավելի քան 120 ուսանող բոլոր կուրսերից եւ ֆակուլտետներից: Վերջնական փուլը հաղթահարել են միայն 37-ը և մասնակցել են դասախոսություններին, հանդիպումներին ու բանավեճերին: Ծրագիրը մեծ հետաքրքություն է առաջացրել բուհում:

2012թ. գարնանը ՙԵրիտասարդ դեսպաններ՚ ծրագիրը կրկին Անահիտ Պարզյանի համակարգմամբ վերսկսվելու է Երիտասարդ առաջնորդների դպրոցի տանիքի ներքո` առավել ընդգրկուն ու անցյալի փորձի հիման վրա կատարելագործված:

 

ՙՆպատակ ունենք երիտասարդ դեսպաններին ուսուցանել այնպիսի նրբություներ, որոնք կարևոր են դեսպանների կյանքում եւ առօրյայում:

Նախաձեռնող խմբի համակարգող  և 4-րդ սերնդի շրջանավարտ Անահիտ Պարզյան

 


 

 

ՙՎերջնական նպատակն էր ստեղծել երիտասարդների մի այպիսի կորիզ, որը կարող է ապագայում դեսպանների էլիտայի կորիզը հանդիսանալ թեիրենց պահվածքով, թեմտածելակորպով:

Նախաձեռնող խմբի անդամ և 6-րդ սերնդի շրջանավարտ Անուշ Պողոսյան ՚

 

 

 

 

 

 

 

 

 

Երիտասարդ դեսպաններ