Երիտասարդական կամուրջներ
|
Երիտասարդական կամուրջներ Նունե Սաքանյանը 2010թ. ապրիլ ամսին մասնակցեց դանիական Mellemfolkeligt Samvirke հասարակական կազմակերպության կազմակերպած առաջնորդական թեմայով սեմինարին, որի ժամանակ Նունեն կարողանում է ըստ արժանվույն ներկայացնել մեր երկրի արժեքները, ինչի շնորհիվ Հայաստան այցելելու նոր ծրագիր է որոշվում: Ժողովրդական ասացվածք կա` մի ձեռքը ձեռք կլվանա, երկուսը` երես: Իսկ 5 երիտասարդի խումբը առավել հզոր կարող է գործել: Նունեն, լինելով ԵԱԴ ուսանող, դասընկերներին առաջարկում է օգնել իրեն դանիացիներին հյուրընկալելու հարցում: Ձևավորվում է խումբ. "Building bridges" կամ "կամուրջների կառուցում" ծրագրի համահեղինակ են դառնում Արսեն Թոխյանը, Ասյա Բալասանյանը, Մարիաննա Հովհաննիսյանն ու Նարեկ Հակոբյանը: Նրանք իրենց առջև նպատակ են դնում այնպես ծանոթացնեն հյուրերին մեր երկրի հետ, որ նրանք ապրեն հայ երիտասարդի առօրեայով ու կարողանան հասկանալ մեր մտածելակերպը: 2010թ. օգոստոսին Հայաստան են ժամանում 16 դանիացի երիտասարդ ու շրջում Հայաստանում ու Արցախում: Ծանոթանում են Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, Հայոց ցեղասպանություն ու Արցախյան կոնֆլիկտի հարցերին: Դանիացիների ֆինանսական միջոցներում հաշվարկված չի եղել Արցախի այցելության տրանսպորտային ծախսերը: Այդ հարցում աջակցություն են ցուցաբերել Երկրապահ կամավորականներն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նրանք ոչ միայն տրանսպորտային աջակցություն են ցուցաբերել դանիացիներին Արցախ ու Էջմիածին տանելու համար, այլև միջնորդել են Արցախի հանրապետությունում կապեր հաստատելու համար, ինչի շնորհիվ հանդիպում նշանակվեց այնտեղի մշակույթի նախարարի հետ: Իսկ Արցախում գտնվելու ամբողջ ժամանակ աջակցել է Նարեկացի արվեստի կենտրոնի Արցախյան մասնաճյուղի տնօրեն Նարա Ավանեսյանը: Խմբի անդամների համոզմամբ, ստանալով տեղեկատվություն և անմիջապես տեսնելով փաստեր, դանիացի երիտասարդները ճիշտ պատկերացում կազմեցին իրական ՀԱՅի կերպարի ու աշխարհում նրա ունեցած դերի մասին: Ծրագրի արդյունքում դանիացի անդամներից մեկը, որն աշխատում է գրադարանում և կազմակերպում է սեմինարներ կոնլֆլիկտների վերաբերյալ, կազմակերպելու է դասընթաց Արցախյան կոնֆլիկտի և Ցեղասպանության վերաբերյալ: Երկու այլ անդամներ փորձելու են պատրաստել հոդված ցեղասպանության վերաբերյալ. աշխատանքերն արդեն ընթացքի մեջ են: |
|
|
|
|
|
Մեր նպատակն էր այս երիտասարդներին դարձնել մեր ՙդեսպանները՚ իրենց երկրներում: Եթե այսօր լինեն իրազեկված Հայոց ցեղասպանությանն ու Ղարաբաղյան հիմնախնդրին, ապա վաղը կիրազեկեն ընկերներին, հաջորդ օրը` իրենց հանրությանը, քանի որ նույն այս եվրոպացի երիտասարդը ապագա հասարկական կամ քաղաքական գործիչ է: Խմբի ավագ և 4-րդ սերնդի շրջանավարտ Նունե Սաքանյան ՚
|
|
|
|
|
|
|
|