Ընդունելություն

 

Ողջույն

Հուսով ենք, որ այս դիմումը լրացնելը Ձեզ համար հաճելի և օգտակար կլինի.

հաճելի, քանի որ այն մի քիչ կտարբերվի այլ դիմումներից ու թույլ կտա Ձեզ ստեղծագործել ու մտածել,

օգտակար, քանի որ ևս մեկ անգամ հայացք կնետեք Ձեր անցած կենսուղու վրա ու կգնահատեք այն:

Դիմումի այս ձևով մենք նպատակ ունենք Ձեզ հետ ապահովել հնարավորինս անմիջական ու թափանցիկ շփում: Փորձեք ցանկացած հարցի մոտենալ մեր տեսանկյունից. ըստ Ձեզ` ինչպիսի՞ տեղեկատվության միջոցով կբացահայտվեն անհատի առաջնորդության հատկանիշներն ու ներուժը: Եվ ինչպե՞ս կմեկնաբանվի այդ տեղեկատվությունը: Ի՞նչ կցանկանայիք իմանալ Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի դիմորդի մասին, եթե լինեիք մեր փոխարեն:

ԴԻՄՈՒՄ

Խնդրում ենք դիմումի հետ մեկտեղ schoolforyoungleaders@yahoo.com հասցեին ուղարեկել նաև ձեր CV-ն, 3×4 լուսանկար ու միջնորդագիր:

Միջնորդագրի լրացման խորհուրդները տեսեք այս էջի մեկնաբանությունում:

Շնորհակալություն Երիտասարդ առաջնորդների դպրոցում ուսանելու ցանկության համար:

Մաղթում ենք հաջողություն:

Հ.Գ. Դիմումը չունի վերջնաժամկետ: Կարող եք դիմել տարվա ընթացքում: Համապատասխան քանակի կուտակման դեպքում մենք կապ կհաստատենք դիմորդի հետ ու կկազմակերպենք ընդունելության քննությունները:

 

Ընթացքում հնարավոր է, որ Ձեզ հրավիրենք որոշ բաց դասերի: Մինչ այդ գրանցվեք Ֆեյսբուքի մեր էջում, որտեղ կարող եք նաև հղել մեզ Ձեր հարցերը:

 Join us on Facebook

              

            

 

 

Follow our blog

 

 

 

Թիմային աշխատանքի կանոնները

Հռետորիկայի դասընթաց

 

 

 

 

Ընդունելություն